▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է ազդարարված.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատարանների նախագահներին հանձնարարել է առանձնազրույցներ ունենալ դատավորների հետ՝ բացատրելով, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է ազդարարված, հետեւաբար՝ պետք չէ այս պահին կաշառք վերցնել:

Նման հանձնարարական Մկրտումյանն իջեցրել է այն բանից հետո, երբ կաշառք վերցնելու համար ձերբակալվեց Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանը, ավելի վաղ ձերբակալվել էր Շենգավիթի դատավոր Իշխան Բարսեղյանը:

Նույն աղբյուրների պնդմամբ՝ դատավորները Մկրտումյանի հանձնարարականը համարում են շոու, եւ ասել են, թե իրենց չպետք է բացատրել՝ որ արարքն է քրեորեն պատժելի արարք, որը` ոչ, առավել եւս, երբ իշխանությունն ինքը կոռումպացված է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին