▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդանիկը լրատվամիջոցներին մեղադրում է իր որդու մասնակցությամբ միջադեպը հանրայնացնելու մեջ.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Շուրջ երեք շաբաթ առաջ լուրեր տարածվեցին, որ Գյումրու Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի մասնակցությամբ տեղի է ունեցել ծեծկռտուք։ Նաեւ, որ ծեծի ենթարկվածը կանգնած է տեսողությունը կորցնելու վտանգի առաջ։

Բայց ահա օրեր շարունակ տուժածն «անհետացել» է։ Խոսակցություններ շրջանառվեցին, որ նրան թաքցրել են, մինչեւ ծեծի հետքերն անցնեն։ Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ տուժողը հայտնվել է ու հասցրել բացատրություն գրել, որ Ս. Ղուկասյանը առնչություն չունի միջադեպի հետ։ Ի դեպ, ինչպես որ պնդում էր նաեւ նորընտիր պատգամավոր Վ. Ղուկասյանը։

Լավ, այդ դեպքում ի՞նչ է եղել: Չէ՞ որ ոստիկանությունը հայտնում է հարուցված քրեական գործի մասին: Ուրեմն ովքե՞ր են կանգնած միջադեպի հետեւում, եւ ինչո՞ւ է շրջանառվում հենց Սպարտակ Ղուկասյանի անունը:

Եվս մեկ անգամ հարցի շուրջ զրուցեցինք Վարդան Ղուկասյանի հետ, ում համար ինչպես միշտ, էլի լրատվամիջոցներն են մեղավոր։

«Բայց ախր միջադեպ եղե՞լ է, դատաբժշկական փորձաքննություն կա՞, ցուցմունք տվող կա՞... Ինչ անում եք լրատվական կառույցներով եք անում։ Չկա նման բան։ Սաղ ձեր լրագրողների ձեռքի գործն է։, Դուք գիտե՞ք ինչն եք, թե՝ չէ»,-ասել է նա։ Դիտարկմանը, թե փաստ է, որ քրեական գործ է հարուցվել, Ղուկասյանն ասել է. «Բան չունեմ ասելու, լավ եղեք...»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին