▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանի խնամին սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանը սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին պատգամավորը սնանկ է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 3-ի վճռով:

Նշենք, որ պարտատերերի առաջին ժողովը նշանակված է հուլիսի 20-ին: Թե ինչու է նախկին պատգամավորը սնանկ ճանաչվել, «ժողովուրդ»-ը փորձեց դա պարզել սնանկության գործով կառավարիչ Արտակ Մարտիրոսյանից: Հարցին ի պատասխան՝ Մարտիրոսյանը հայտարարեց. «Բանկն է դատարան դիմել սնանկ ճանաչելու պահանջով: Բայց դեռ ժամանակ կա առողջացման ծրագիր ներկայացնելու: Մի զարմացեք, կան բազմաթիվ պատգամավորներ, որոնք ունեն նման խնդիրներ»:

Ըստ սնանկության գործով կառավարչի՝ նախկին պատգամավորը պարտք է «Ամերիաբանկ»-ին: Սակայն վերջինս հրաժարվեց նշել, թե որքան է կազմում Գուլոյանի պարտքը բանկին: Ստացվում է, որ Մուրադ Գուլոյանը սնանկացավ, որովհետև իր խնամին՝ Գագիկ Ծառուկյանը (Մ. Գուլոյանի որդին՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Գ. Ծառուկյանի փեսան է), նրան պատգամավոր չդարձրեց: Ասել է, թե մանդատ չունի, սնանկացավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին