▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ում իրարանցում է. մեծ թվով մարդիկ են վայր դնելու մանդատները.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ Երեւանի ավագանու նոր կազմը կանցնի աշխատանքի, «հին» ավագանին դեռ մեկ նիստ էլ ունի անցկացնելու: Մայիսի 30-ին տեղի է ունենալու այդ կազմով վերջին նիստը, սակայն բոլորի ուշադրությունը սեւեռված է քաղաքային նոր իշխանության ձեւավորման, հատկապես` ՀՀԿ-ի ավագանու թեկնածուների վրա:

Ճիշտ է, սա խորհրդարանի գրավչությունը չունի, բայց պակաս հետաքրքրություն չի ներկայացնում ցուցակագրված 195 թեկնածուների համար: Մինչ այդ հիշեցնենք, որ, ըստ ԿԸՀ-ի, ՀՀԿ-ն ավագանիում ունենալու է 46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինքը՝ 14, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 5։ Այսինքն, Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն ստացել է 71,25 տոկոս կամ 240034 ձայն, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոս կամ 70730 ձայն, իսկ «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 7,75 տոկոս կամ 26107 ձայն:

«Ելքը» հայտարարել է, թե ովքեր են ավագանու իր անդամները, եւ այստեղ ներքին խմորումներ չկան, «Երկիր ծիրանի» կուսակցության գործերը դեռ շատ խառն են, հայտնի չէ, թե ինչ որոշման կհանգի Զարուհի Փոստանջյանը` կվերցնի՞ մանդատները, թե՞ ոչ: Մեծ իրարանցում է ՀՀԿ-ում: Եթե մյուսների պարագայում ցուցակից ամեն ինչ պարզ էր, այսինքն, առաջին տասնյակում ընդգրկվածները դառնալու են ավագանու անդամներ, ապա ՀՀԿ-ի պարագայում դեռ անակնկալներ կլինեն: Մեր տեղեկություններով, մեծ թվով մարդիկ են վայր դնելու մանդատները, մինչեւ 46-ը եղած մարդկանցից նվազագույնը քսան հոգի ավագանու անդամ չի դառնա: Սա 46-ին հաջորդող թեկնածուներին լուրջ հույսեր է ներշնչել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին