▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանտ Մաթևոսյանի արձանը թեքվել է. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ»-ի խմբակցություն ահազանգ էր ստացվել, որ  արձակագիր Հրանտ Մաթևոսյանի՝  Երևանի կոմիտասի անվան  պանթեոնում գտնվող մահարձանը  թեքվել է և կա ընկնելու վտանգ:  Այստեղ այցելելով՝ թերթը համոզվել է  դրանում:  Ճիշտ է՝ քանդակի տեղաշարժվածությունը  միանգամից չի երևում, բայց ուշադիր հայացքը կարող է դա նկատել:

Գրողի մահարձանի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանը թերթի հետ զրույցում ասել է. «Ես տեղյակ եմ:  Ոչ թե քանդակն է թեքվել, այլ պատվանդանը: Ներքևի քարը որ ծռվել է,  բնականաբար քանդակն էլ հետն է թեքվել:  Դա ճարտարապետի մեղքն է  արդեն:  Տակի բետոնը թույլ է:  Ես Մաթևոսյանի կնոջը՝ Վերժինեին էլ եմ ասել՝ պիտի մի հատ «կռան» բերեք,  քանդակը վերցնեք,  մի կողմ դնեք, քարը՝ նույնպես,  տակը ուղիղ բետոն անեք, նորից իրար վրա դնեք...»:

Լևոն Թոքմաջյանը կարծիք է հայտնել, որ  եթե առաջացած  խնդիրը երկար չշտկվի,  արձանը կարող է ընկնել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին