▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարի փոփոխությունը թանկ է նստելու ՔԿՀ ղեկավարների վրա. նրանց արձակուրդը «հարամված է».«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի փոփոխությունը թանկ է նստելու քրեակատարողական հիմնարկի մի շարք ղեկավարների վրա:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում փոփոխություններ են սպասվում ՔԿՀ պետերի շրջանում, նոր նախարար Դավիթ Հարությունյանը մտադիր է ազատվել հատկապես կոռումպացված, վատ աշխատող կադրերից: Իսկ որ ՔԿՀ-ներում կոռուպցիան աներևակայելի չափերի է, հայտնի է ամենքին:

«Ժոդովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին մի շարք ՔԿՀ ղեկավարներ գտնվում են արձակուրդում, և վերջիններիս ասել են, որ արձակուրդից վերադառնալուց հետո լուրջ փոփոխություններ են սպասվում, իսկ թե ում ինչ ճակատագիր է բաժին ընկնելու, դեռևս պարզ չէ:

Մեզ հայտնի դարձավ, որ որոշ ՔԿՀ ղեկավարներ արդեն հարամված են համարում արձակուրդը և սպասում են իրենց հետագա ճակատագրին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին