▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգամ Աբրահամյանը դեռ ձեռքը քաղաքի գլխին է պահում.«Հրապարակ»

«Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի՝ ԱԺ պատգամավոր ընտրվելուց և քաղաքապետի պաշտոնից հրա­ժարական տալուց հետո մոտ մեկ ամիս է անցել, բայց քաղաքը դեռևս չունի ոչ քաղաքապետ, ոչ էլ քաղա­քապետի ժամանակավոր պաշտոնակատար: Հավանաբար, պատ­ճառն այն է, որ ԺՊ-ն արդեն կարող է դիտարկվել որպես պոտենցիալ քաղաքապետ, իսկ այդ հարցի շուրջ վերևներում դեռևս ընդհանուր հայտարարի չեն եկել: Հիշեցնենք, որ այստեղ իրենց քաղաքապետն ունե­նալու հավակնություններ ունեն թե Հովիկ Աբրահամյանը, ով ուզում է, որ որդուն փոխարինի նրա տեղակալը՝ Գագիկ Պողոսյանը, և թե մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ով ուզում է քաղաքապետի աթոռին տեսնել Հովհաննես Ղազարյանին՝ Գազի Հովոյին: Թեև մամուլում որպես քաղաքապետի ԺՊ շրջանառվում էր Գագիկ Պողոսյանի անունը, բայց նա դեռևս նշանակված չէ: Նրա փոխա­րեն նշանակված է Արտաշատի մյուս փոխքաղաքապետ Իսահակ Գրիգոր­յանը, ում հետ զրուցեցինք մենք:

 

-կարելի է ասել, որ ես ժամանա­կավոր պաշտոնակատարի ժամանա­կավոր պաշտոնակատար եմ, սպա­սում ենք վարչապետի նշանակմանը, թե ում կնշանակի: Դե, քաղաքապե­տը գնացել է, իմ վրա է դրել գործերը, եռօրյա ժամկետում սպասում ենք, մինչև նշանակեն:

 

-Բայց երեք օրը շուտ է լրացել:

 

-Քանի որ կառավարությունը նոր է ձևավորվել, դրա համար ուշա­ցավ, սպասում ենք՝ տեսնենք, այս շաբաթվա մեջ կնշանակեն:

 

-Այս ընթացքում Դուք իրավա­սու եք համայնքին վերաբերող խն­դիրներ լուծել, ավագանու նիստեր գումարել, բնակիչների խնդիրներին լուծում տալ:

 

-Ավագանու նիստ արդեն արել ենք, մենք մեր գործերն անում ենք, քաղաքը՝ մաքուր, ամեն ինչ իր հունով գնում է, ոչ մի բան հետ ընկած չէ: Այն, ինչը մեր իրավասության մեջ է, անում ենք: Հիմնականում կազմակերպա­կան գործերն ենք անում: Բնակիչ­ների խնդիրներն էլ, եթե կապված են ֆինանսների հետ, առայժմ չենք կա­րող լուծել, թանի որ բյուջեում գումար չկա, կառավարությունն ամեն տարի սուբսիդիա էր տալիս, այս տարի չի տալիս:

 

-Որպես ԺՊ ՝ Գագիկ Պողոսյանի անունն էր շրջանառվում:

 

-Ոչինչ չի բացառվում, եկեք մի քիչ սպասենք»,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին