▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վտանգի տակ է փոխնախարարը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Հարությունյանը ձեռնամուխ է եղել կադրային փոփոխությունների: Նա նախարարության ղեկը տվել է իրեն ամե­նուր ուղեկցող, հիմա էլ կառավա­րությունից ԱՆ տեղափոխված եւ իր խորհրդական նշանակված Նունե Խաչատրյա­նին, եւ այժմ նա է ամեն ինչ որոշում՝ կադրային հարցերից մինչեւ փոստի ստուգում:

Ֆինանսական հարցերն իր ձեռքը վերցնելու համար Դավիթ Հա­րությունյանն ազատվել է նախարարության գլխա­վոր հաշվապահից, ում մասին կոլեգաներն ասում են՝ «համեստ, խելոք կին է»: Այժմ վտանգի տակ է տեղակալ Վիգեն Քոչարյանը, ում հետ Հարու­թյունյանը հակված չէ աշխատել: Արդարադատու­թյան նորանշանակ նախարարը ոչ միայն հայեցո­ղական պաշտոններ զբաղեցնողներից է մտադիր ազատվել, այլեւ երկրորդ էշելոնից:

Աշխատակից­ները վհատված պատմում են, որ վտանգի տակ են անգամ քաղծառայողները, որոնք պետք է ատես­տավորվեն: Նրանք ինֆորմացիա ունեն, որ Դա­վիթ Հարությունյանը Նունեի միջոցով Քաղծառայության խորհրդին հրահանգել է քննություններից կտրել ոմանց, քանի որ «իր մարդկանց պետք է բերի այդ պաշտոններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին