▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբրահամյանի՝ Մոնումենտի առանձնատան կողքին մի նոր շքեղ կառույց է վեր խոյանոում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի շքեղ առանձնատան կողքին մի նոր, ոչ պակաս շքեղ կառույց է վեր խոյանում։ Հիշեցնենք, որ այս թաղամասի մեկը մյուսից շքեղ առանձնատների տերերն են Գագիկ Բեգլարյանը, Վարդան Հարությունյանը, ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը, Վովա Գասպարյանը եւ այլք։

Մենք հարցում էինք ուղարկել Երեւանի քաղաքապետարան, թե ում է պատկանում նորակառույցը, մեզ պատասխանել են․ «Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 29-րդ փողոցին հարող տարածքում գտնվող 1500.0 քմ եւ 1800.0 քմ մակերեսով հողամասերը սեփականության իրավունքով պատկանում են Վահան Հարությունյանին եւ Տիգրան Հարությունյանին», որոնց համար առկա են․ «Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի․․․ տված ճարտարապետահատակագծային առաջադրանքները, եւ դրանց հիման վրա տրված․․․ շինթույլտվությունները»։

Խոսքը Սերժ Սարգսյանի մտերիմ Միշա Հարությունյանի՝ «Միկմետալի» Միշայի որդիների մասին է։ Վահան Հարությունյանը նաեւ ԱԺ պատգամավոր է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին