▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբրահամ Մանուկյանի հարուստ պատգամավոր որդին.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» դաշինքի նորընտիր պատգամավոր Արթուր Մանուկյանի՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու հայտարարագիրը բավական ուշագրավ է: Նա ունի մեկ բնակարան, հասարակական նշանակության մեկ շինություն, մեկ ավտոտնակ: Բացի այս, նա ունի երեք հատ ավտոմեքենա՝ «Bentley Continent AL 6.0», «BMW X5 4,6 IS» եւ «GAZ 311000»:

Արթուր Մանուկյանը հայտարարագրել է, որ մեկ ընկերությունում ունի 800 հազար դրամի չափով բաժնեմաս:

Իսկ պատգամավորի դրամական միջոցները կազմում են 225 մլն դրամ, 620 հազար դոլար եւ 180 հազար եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է 2 վայրից ստացած իր աշխատավարձը՝ տարեկան 2 մլն 310 հազար դրամ:

Նշենք, որ Արթուր Մանուկյանը բազմաթիվ անգամ հայտնվել է սկանդալային պատմությունների մեջ թմրանյութեր, ապօրինի զենք, զինամթերք եւ այլ մեղադրանքների շրջանակներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին