▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանի հաջող ելույթը Հայաստանին շատ ավելի մեծ ճանաչելիություն է բերում, քան մեր բոլոր ծախսերը.«168 ժամ»

«Տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով՝ Հայաս­տանն ունի 4 հստակ տնտեսագիտական և 1 անուղղա­կի ազդեցության մրցակցային առավելություններ:

 

«Առաջինը ջուրն է, որովհետև մենք ունենք բավականա­չափ որակյալ ջրի պաշարներ, իսկ գաղտնիք չէ, որ 21- րդ դարը, բացի նրանից, որ էլեկտրոնային դարաշրջան է, նաև շատ լուրջ կարևորվելու է ջրային ռեսուրսների առկայությունը: Սա մեր մրցակցային առավելությունն է, որը շատ վատ ենք օգտագործում: Մյուս մրցակցային առավելությունը, իհարկե, Սփյուռքն է, երրորդը՝ այլընտ­րանքային էներգիան է, հատկապես՝ արևային էներ­գիան, որովհետև Հայաստանն այն երկրներից է, որտեղ կա շուրջ 300 արևային օր:

 

Մյուսը ձեռնարկողական ու­նակությունն է: Դրա վկայությունն են բազմաթիվ գործա­րար հաջողություններ գրանցած հայերը»,- մեր թղթակ­ցի հետ զրույցում ասել է նա: «Վերջինը, որն անուղղակի ու, ցավոք, բավական արագ մաշվող ակտիվ է Հենրիխ Մխիթարյանն է: Կառավարության ծրագրում զբո­սաշրջությանը մեծ տեղ է հատկացված, խոսվում է Հայաստանի ճանաչելիության բարձրացման մասին, բայց վստահաբար, Հենրիխ Մխիթարյանի մի հաջող ելույթը կամ մի գրառումը, մի արձագանքը Հայաստանի վերաբերյալ, Հայաստանին շատ ավելի մեծ ճանաչելիություն է բերում, քան մեր բոլոր ծախսերը, որոնք իրականաց­նում ենք տարբեր զբոսաշրջային ցուցահանդեսների ժամանակ»,- ասել է նա»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին