▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1.8 միլիարդի բաժնետոմս, առանձնատուն, ավտոմեքենաներ. Արգամ Աբրահամյանի ունեցվածքը․«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածի եւ եկամուտների հայտարարագիրը:

Նա ունի մեկ առանձնատուն, մեկ հասարակական նշանակության շինություն, մեկ արտադրական շինություն, երեք հողամաս: Որպես շարժական գույք Արգամ Աբրահամյանը հայտարարգրել է MERCEDES-BENZ 500 S եւ RANGE ROVER SPORT տեսակի մեկական ավտոմեքենա:

Արգամ Աբրահամյանը հայտարարագրել է նաեւ 1 միլիարդ 888 միլիոն դրամ, 69 միլիոն դրամ եւ 86 միլիոն դրամ արժողությամբ երեք տարբեր ընկերություններում:

Պատգամավոր ընտրվելու ժամանակ Արգամ Աբրահամյանն ունեցել է 450 միլիոն դրամ, 350 հազար դոլար եւ 45 հազար եվրո: Պատգամավորի եկամուտները գոյացել են վարձակալության դիմաց ստացած վճարից (4 մլն դրամ), ստացած փոխառությունից (4.8 մլն դրամ) եւ աշխատանքի վարձատրությունից (612 հազար դրամ): Արգամ Աբրահամյանի եկամուտներն ընդհանուր առմամբ կազմել են 9.4 միլիոն դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին