▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում համաճարակային իրավիճակ չունենք.«168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը վստահեցնում է՝ Հայաստանում՝ Երեւանում, որեւիցե մարզում եւ շրջանում, այս կամ այն վարակիչ հիվանդության աճ, բարձրացում չկա։ Պարզապես, ըստ մասնագետի՝ ժողովուրդը պետք է հետեւի այն սննդին, որն օգտագործում է։

«Հայաստանն աշխարհի այն բացառիկ երկրներից մեկն է, որտեղ ձմռան եւ ամռան ջերմաստիճանի տատանումը մինչեւ 65 աստիճանի է հասնում, բայց, ցավոք սրտի, բոլոր հայերը չեն, որ ելնելով դրանից՝ սնունդ են տարբերակում։ Մենք եւ՛ ձմռան ցրտին, եւ ՛ամռան շոգին գրեթե նույն ճաշատեսակներն ենք ուտում տարբեր առիթների դեպքում։ Խոզի խորովածներն են՝ ծանր ուտելիքները, իսկ ամռանը կա սննդատեսակ, որից պետք է հրաժարվել եւ մինիմումի հասցնել՝ կաթնեղենը, սունկը»,- նկատեց Ա. Ասոյանը։

Խոսելով այն մասին, որ պետք է շատ ջուր խմել ամռանը, բանախոսն ասաց. «Ես ուզում եմ զգուշացնել եւ կրկնել՝ շատ ջուր խմում է այն մարդը, որը շատ ջուր է կորցնում քրտինքի միջոցով։ Մարդիկ կան, որ շոգի ժամանակ քրտնում են, բավականին շատ կորցնում են, եւ, բնականաբար, նրանք պետք է ջուր խմեն, որ վերականգնեն այդ կորուստները։ Բայց ընդհանրապես դա դարձնել նորմա, որ բոլորս անխտիր պետք է օրական 3 լիտր ջուր խմենք, իրականությունից, մեղմ ասած, բավականին հեռու է»։

Վերջինիս խոսքով՝ գրեթե բոլոր վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնականությունը, բայց այսօր դա էլ է խախտվել։ Ինչպես տեղեկացրեց համաճարակաբանը՝ այս պահին Կիեւում սարսափելի գրիպի համաճարակ է. այն աստիճան, որ այնտեղ արտակարգ իրավիճակ է հայտարարվել՝ 171 մահվան դեպք կա միայն գրիպից եւ սուր շնչառական հիվանդություններից։

«Վիրուսներն իրենց հատկությունները փոխել են։ Ջրծաղիկը նախկինում ունենում էինք միայն տարվա ցուրտ ամիսներին, իսկ հիմա ունենում ենք կլոր տարին՝ ամռան շոգին ջրծաղիկով հիվանդացողներ ունենք։ Սովորաբար ամռան շոգին բնորոշ են լինում աղիքային վարակիչ հիվանդությունները, մենք դա էլ չունենք։ Այսօր մենք համաճարակային իրավիճակ չունենք Հայաստանում»,- ասաց Ա. Ասոյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին