▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական նոր սկանդալ ԱՄՆ-ում

Դոնալդ Թրամփ կրտսերի հրապարակած էլեկտրոնային նամակագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է նա համաձայնվել հանդիպել ՌԴ-ի կառավարության ներկայացուցչի հետ՝ նրանից գաղտնի տեղեկություն ստանալու նպատակով:

Նախագահ Թրամփն արձագանքել է այդ հրապարակմանը:

«Իմ որդին չափազանց բարեկիրթ մարդ է, ողջունում եմ նրա անկեղծությունը: Այս ամենի վերաբերյալ բոլոր հարցադրումներով դիմել իմ փաստաբաններին, ես էլ ոչինչ չունեմ ավելացնելու»,- հայտարարել է Թրամփը:

Ընդդիմադիր դեմոկրատական կուսակցությունը հանդես եկավ կոշտ քննադատությամբ՝ ընդգծելով, որ սա վկայում է, որ Սպիտակ տունը գաղտնի համագործակցել է Ռուսաստանի հետ:

«Նամակագրությունը վերջ է դնում վարչակազմի և նախագահի այն մոտեցմանը, որ չկան նպատակադրված որևէ համագործակցության կամ համակարգման վերաբերյալ փաստեր»,- հայտարարել է սենատոր Չաք Շումերը:

Հանրապետականները համաձայնել են, որ չնայած այն փաստի, որ վերոհիշյալ փաստաբանը հերքել է, որ թե Կրեմլի գործակալն է և չի ունեցել որևէ գաղտնի տեղեկություն, նամակագրությունը բացասական բնույթ է կրում:

«Ես վստահում եմ մեր հատուկ ծառայությունների հանձնաժողովին, որը զբաղվում է այս հետաքննությամբ: Սենատոր Բուրն ու սենատոր Ուորենը վերահսկում են գործընթացը, և մենք ավելի ուշ կլսենք նրանց»,- ասել է սենատոր Միչ Մաքքոնելը:

Այս նամակագրությունը առաջ է քաշում բազմաթիվ իրավական բնույթի հարցեր:

«Սա աննախադեպ իրավիճակ է: Մեր օրենսդրությունն ունի համապատասխան դրույթներ նման իրավիճակների համար, սակայն դրանք երբեևիցե չեն կիրառվել: Սա չափազանց անսովոր իրավիճակ է»,- նշել է իրավագետ Ջեյմս Գարդենը:

Թրամփ կրտսերը հերքում է որևէ օրինախախտում ու նշում, որ չի ստացել արժեքավոր որևէ տեղեկություն ռուս փաստաբանի հետ հանդիպման ընթացքում:

 

Ամերիկայի ձայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին