▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանի 61-ամյակին ասեղ գցելու տեղ չի եղել, ներկա են եղել նաեւ ՀՀ նախագահն ու վարչապետը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ, ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը երեկ իր 61-ամյակը նշել է այնպես, ինչպես նախորդ տարիներին։ Էջմիածնում գեներալի ընտանիքին պատկանող «Վան» ռեստորանում ասեղ գցելու տեղ չի եղել։ Ներկա են եղել ԵԿՄ-ականները, պատանի երկրապահները, քաղաքական եւ ռազմական էլիտան, ներկայացուցիչներ Արցախից։

Քաղաքական էլիտան մասնակցել է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ներկա է եղել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, Արցախի պատվավոր հյուրերի շարքում են եղել Ղարաբաղի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ազիկ Մխիթարյանի ընտանիքը, որը Մանվել Գրիգորյանի ընտանիքի հետ քավոր-սանիկական կապեր ունի, եւ այլ հյուրեր»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին