▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարար­ներն ու փոխնախարարները կմեկնեն հանգստի.«Ժողովուրդ»

«ՀՀ կառավարման ոլորտի պասիվ աշ­խատանքային շրջանը սկսված է: Չնա­յած կառավարությունն ամբողջ կազմով արձակուրդ չի մեկնի, սակայն նախարար­ներն ու փոխնախարարները հնարավո­րություն կունենան մեկնել հանգստի՝ հիմ­նականում երկշաբաթյա: Հետաքրքիր է, որ միգուցե պատահական կերպով, սա­կայն հիմնականում փոխնախարարներն արձակուրդ են մեկնելու օգոստոսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում: Այն­պիսի տպավորություն է, որ այդ շրջանում կառավարությունը պարապուրդի է մատն­վելու, քանի որ հենց այդ շրջանում արձակուրդ են մեկնելու նաև մի քանի նախա­րարներ: Եվ այսպես՝ այդ շրջանում արձա­կուրդում կլինեն տնտեսական զարգաց­ման և ներդրումների նախարարի տեղա­կալ Էմիլ Տարասյանը, արդարադատու­թյան նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, քաղաքաշինության պետական կո­միտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը, ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Արզուման Հարությունյանը, էներգետիկայի և բնա­կան պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն ու նախարարներ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին