▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Հարությունյանը 32 հազար դոլարը գերազանցող մետաղադրամների ու գեղանկարների հավաքածուներ ունի.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մայիսի 25–ին արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նորանշանակ նախարարն ունի 9 միավոր անշարժ գույք, որից վեց հատ բնակարան և մեկական առանձնատուն, հողամաս ու ամառանոց: Հարությունյանը ավտոմեքենա չի հայտարարագրել, փոխարենը հայտարարագրել է մետաղադրամների և գեղանկարների թանկարժեք հավաքածուներ, որոնցից յուրաքանչյուրը գերազանցում է 8 միլիոն դրամը:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն 500 հազար դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները՝ 4 միլիոն 806 հազար դրամ, և ստացվել նախկին աշխատավայրից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին