▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ց է մահացել Ճվճվ Արոն. քրեական գործի հարուցումը մերժվել է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հանրությանը հայտնի «Ճվճվ Արո» մականվամբ 52-ամյա Արա Վարդանյանի մահվան դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա նշեց, որ ըստ բժշկական հետազոտման արդյունքների՝ մահացել է գլխուղեղի իշեմիկ ինսուլտից:

Հիշեցնենք, որ «Ճվճվ Արոյի» դին հայտնաբերվել էր հուլիսի 7-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում: Հանրությանը հայտնի Վարդանյանը մի քանի օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան Արա Վարդանյանի մահվան հանգամանքները պարզելու համար Կենտրոնի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում:

Վերջինս եղել է Երևանի ավագանու ԲՀԿ անդամ. նա և նրա երկու որդիները բազմիցս հայտնվել են մամուլի եւ մասնավորապես իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրա որդին՝ 24-ամյա Սերժ Վարդանյանը բազմիցս աչքի է ընկել արկածային ավտովթարներով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին