▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական պատգամավորներ Եսայանն ու Աճեմյանը նոր պաշտոն ունեն.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ամառը սպասված անակնկալներով եւ երջանիկ ակնթարթներով է անցնում նաեւ քաղաքական գործիչների համար: Խոսքն, իհարկե, քաղաքական նորությունների մասին չէ, այլ՝ ընտանեկան:

Պարզվում է, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանն ու Մարգարիտ Եսայանը նոր պաշտոն են ստացել, եւ թերեւս ամենաբարձր պաշտոնը՝ երկուսն էլ տատիկ են դարձել: Ընդ որում՝ ՀՀԿ-ական տիկնայք վաղուց արդեն կրում են վաստակավոր տատիկ լինելու պատիվը:

Մ. Եսայանն այս մասին, մասնավորապես, նշել է հետեւյալը. «Ծնվեց իմ հինգերորդ թոռնիկը, թող մեր երկրում շատ երեխաներ ծնվեն, ծնողները երջանիկ լինեն, իսկ տատիկ-պապիկները իմ այս պահի չափ երջանիկ ու ուրախ լինեն, ծնվեց իմ գեղեցկուհի աղջկա երրորդ դուստրը»:

Իսկ Կարինե Աճեմյանի դուստրը երկրորդ անգամ է դարձել մայրիկ՝ պատգամավոր տատիկին եւ ՀՀ վաստակավոր արտիստ պապիկին՝ Արա Դեղտրիկյանին պարգեւելով եւս մեկ տղա թոռնիկ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին