▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավապահները չեն կարող գտնել դատախա­զի կողմից կաշառք վերցնելու ապացույցներ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի դեմ հարուցված քրեական գործից:

Ինչպես հայտնի է՝ Գեղարքունիքի մար­զի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատա­րանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը կալանավորվել էին ամբաստանյալ Գոռ Գալստյանի հարազատներից կաշառք վերցնելու մեղադրանքով:

Օրերս առերեսում է տեղի ունեցել դատախա­զի եւ կաշառք տվող Գոռ Գալստյանի մոր՝ Մելանյա Գալստյանի միջեւ: Վերջինս պնդել է, թե ինքը դատախա­զին չի տվել գումարը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահները չեն կարող գտնել հենց դատախա­զի կողմից կաշառք վերցնելու ապացույցներ: Ու հիմա, որպեսզի չստացվի, թե իրենք սխալ են արել՝ աղմուկ-աղաղակով կալանավորելով Շհոյանին, փորձում են համոզել նրան, որ մեղքն իր վրա վերցնի եւ խոստովանական ցուցմունքներ տա:

Առայժմ, սակայն, այս հարցում իրավապահները չեն հասել որեւէ արդյունքի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին