▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա արդեն ինձ հոգնեցրել է. Գևորգ Գոգիսյանը՝ Զարուհի Փոստանջյանի մասին.«Իրավունք»

««Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «Ելք» դաշինքին քննադատել է, քանի որ քաղաքական այդ ուժը, ըստ Զ. Փոստանջյանի, սպասարկում է իշխանության շահերը։

 

«Իրավունք»-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գոգիսյանն անդրադառնալով վերջինիս հայտարարությանը, նշել է. «Ես ոչ մի ձևով չեմ ուզում արձագանքել Զարուհի Փոստանջյանի հայտարարություններին։ Նա արդեն ինձ հոգնեցրել է»։

 

«Ելքի» այլ անդամները ևս անդրադարձել են ԵԾ-ի ղեկավարի հայտարարությանը։ Մասնավորապես «Ելքի» անդամ Մանե Թանդիլյանն այս ամենը որակել է անհեթեթություն, նեխած բամբասանք, իսկ Ալեն Սիմոնյանն ասել է, որ այս հայտարարությունն իր համար ծիծաղելի է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին