▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայսրությունը, բոլոր իմաստներով, թանկ հաճույք է. «Առավոտ»

Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «9 տարի առաջ Հարավային Կովկասում պատե­րազմ էր: Բացի Արցախյան խնդրով պայմանավոր­ված մեր և ադրբեջանցիների պատերազմից, որը սկսվել էր 1991 թվականին, բռնկվել էր ևս մի պա­տերազմ՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև, որը չափազանց կարճատև էր՝ ուժերի ակնհայտ անհավա­սարության պատճառով: Այդ՝ «5-օրյա» պատերազմի իրադարձությունների ամենատրամաբանական մեկնաբանությունն, իմ կարծիքով, հետևյալն է. ամերի­կացիները «բզբզել էին» Սաակաշվիլուն, որ նա փոր­ձի Հարավային Օսիայի խնդիրը լուծել ուժային եղանակով՝ հասկանալով, որ դա չի հաջողվի, և Ռու­սաստանը կխառնվի, բայց հաշվարկելով նաև, որ դա ևս մի առիթ կլինի Ռուսաստանին ինչ-որ բանում մեղադրելու:

 

Որպես չոր մնացորդ՝ 1. Վրաստանը կորցրեց իր այդ երկու տարածքը, 2. Վրաստանն ազատվեց Հայաստանի վերահսկողությունից և շարունակեց կառուցել մի պետություն, որը կամաց-կամաց ազատում է «հետխորհրդային ախտերից» (թե ինչ է դա, hայաստանցիներին պետք չէ երկար բացատրել), 3. Ռուսաստանը բավարարեց իր կայսերական հավակնությունները, աշխարհին ցույց տվեց իր «մկանները», վրեժ լուծեց իրեն չենթարկվող վրացիներից և հիմա տիպված է կերակրել երկու փոքր պետություն, որոն­ցից մեկում այնպիսի, թույլ տվեք ասել, «բարդակ» է, որ  հարձակման թիրախ են դառնում անգամ ռուսաստանցի զբոսաշրջիկները, 4. Ռուսաստանը կորցրեց Վրաստանը ոչ միայն որպես դաշնակից, այլև որպես բարեկամ պետություն:

 

Դժվարանում եմ ասել, թե որքան են այդ իրավիճակից գոհ կամ դժգոհ Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիները: Ենթադրում եմ, որ հատկապես ռուստանցիների մեծամասնության համար այդ ամենը, ինչպես այնտեղ է ընդունված ասել՝ «до лампочки», իսկ վրացիները, հակառակը՝ իրենց, ընդհանուր առմամբ, շահած են համարում: Փոխարենը՝ կարող եմ ասել, որ այս իրավիճակը հավերժ չի լինելու՝ այն պարզ պատճառով, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում հավերժ չի մնա:

 

Շատերն այսօր անհավանական են համարում, բայց նույնքան հավանական էր թվում Խորհրդային Միության փլուզումը: Արդեն հիմա են Ռուսաստանում ձայներ հնչում՝ հեյ, եկեք հանգիստ թողնենք հարևաններին, մոռանանք անիմաստ ամբիցիաների մասին և զբաղվենք ներքին խնդիրներով: Այդպես են ասում ոչ թե «դեմոկրատները» կամ «արևմտամետները», այլ մարդիկ, որոնք, ինչպես ասում են, «թուղթ ու գրիչով» հաշվարկում են իրենց երկրի ռեսուրսները՝ տնտեսական, քաղաքական, քաղաքակրթական: Կայսրությունը, բոլոր իմաստներով, թանկ հաճույք է»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին