▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Թանկացումից մինչև համբերատար վարչապետ,բանտում սպանված բարերարից մինչև բանակցությանը հաջորդած զոհեր

Սերժ Սարգսյանը՝ վերջին ամիսներին տեղի ունեցած աղմկահարույց հանցագործությունների մասին

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Նունե Եսայանի և Արամեի միջև, Ավո Խալաթյանը միջամտե՞լ է. բացահայտում է Արամեի մենեջերը

Արդա՞ր է, որ բանակում չծառայած մարդը զբաղվի երկրի պաշտպանության խնդիրներով

Մենք ապրում ենք էկլեկտիզմի դարաշրջանում, որտեղ Լենինն ու Նժդեհը «գոյակցում են» իրար կողքի.«Առավոտ»



2017-08-11 10:53:30

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Հանրային մտածողության (նույնն է թե՝ արժեհամակարգի) առումով շատ բան մնաց նույնը, շատ բան նաև փոխվեց, և մենք ապրում ենք, եթե կարելի է ասել, էկլեկտիզմի դարաշրջանում, որտեղ Լենինն ու Նժդեհը «գոյակցում են» իրար կողքի, իսկ, ասենք, 1987 թվականին «Սկվազնյակում» սուրճ խմող և բարձր «մատերիաներից» խոսող մտավորա­կանը դարձել է միանգամայն խորհրդային ոճի կաշ­առակեր:

Գալիս են նոր սերունդներ, և նրանց մոտ հարցեր են առաջանում ոչ միայն բոլշևիկների մասին: Օրի­նակ՝ 10 տարեկան աղջիկս հարցնում է, թե ինչու Երևանում կան Լենինգրադյան, Կիևյան կամ Մոսկովյան փողոցներ, բայց չկան Լոնդոնյան և Փարիզյան: Բնական է, որ քաղաքական գործիչների նոր սերնդի՝ «Ելքի» մոտ նույնպես հարցեր են առաջանում, թե ի՞նչ են 21-րդ դարում Հայաստանի Հանրապետու­թյունում խորհրդանշում Կասյան, Ամիրյան, Միկոյան կամ Սպանդարյան անունները: Այդ տեսանկյունից, որպես հարցադրում, «Ելքի» նախաձեռնությունը մի­անգամայն տեղին է:

Չնայած, եթե ինձ մնար, ապա ես չէի սկսի փողոց­ների անուններից: Սկզբից պետք է հասկանալ, թե ո՞րն է մեր պետության արժեհամակարգը, և հետո միայն մտածել դրա խորհրդանիշների մասին: Կո­պիտ ասած՝ եթե պետք է հրաժարվել «Լենին» անու­նից և դրա տեղը վերցնել «Նժդեհ» անունը, կամ դնել համապատասխան արձանը, ապա պետք է նախ հասկանալ և բոլորին բացատրել, թե ովքեր էին այդ մարդիկ, ի՞նչ էին արել, և արդյո՞ք Նժդեհը պարզա­պես իշխող կուսակցության Լենինը չի: Հարցրեք իմ տարիքի «միջին թվաբանական հայաստանցուն», թե ով էր Լենինը, և նա կսկսի տանջվելով հիշել, թե ինչ էր նրա մասին գրված դպրոցական և բուհական դասագրքերում: Հարցրեք այսօրվա 20 տարեկանին, նա նույնն է անելու՝ կրկնելու է «պաշտոնական» շաբլոն ձևակերպումները: Ուզում եմ ասել՝ հասարակական մտածողությունն առաջնային է, դրա խորհրդանիշնե­րը՝ երկրորդական:

Ինչ մնում է կոմունիստներին, ապա նրանք էլ էին տարբեր: Ոմանց համար ազգային պատկանելու­թյունն ավելի կարևոր էր, քան գաղափարախոսությու­նը՝ Ալեքսանդր Մյասնիկյան, Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.