▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ տղան ոչ մի արժանիք չունի. Միքայել Պողոսյանը՝ Վահե Գևորգյանցի մասին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Առավոտը» երգիչ, դերասան և ռեժիսոր Միքայել Պողոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք պատրաստվո՞ւմ է առաջիկայում պայքարել Կինոգործիչների միության նախագահի պաշտոնի համար, մանավանդ իր անունն էլ է շրջանառվում: «Առաջին անգամ եմ լսում, բացարձակ նման հավակնություններ չունեմ»,- ասաց նա: Մեր հարցին՝ իսկ ի՞նչ կուզենար, որ փոխվեր այդ միությունում: «Ամեն ինչ… Համենայնդեպս, մինչև օրս այդ միությունը միայն օգնություն էր բաժանում և ուրիշ ոչնչով չէր զբաղվում, մի հատ էլ ձևի համար ժուռնալ էր տպագրում»,- ասաց արվեստագետը:

Մեր հաջորդ հարցին՝ ի՞նչ է ակնկալում նոր նախագահից, Միքայել Պողոսյանը պատասխանեց, «Էդ միությունը կոնկրետ իր գործառույթները կատարի, չեմ ուզում գնալ անցյալ, այդ անցյալն ուղղակի անընդունելի և անտանելի է, չեմ էլ ուզում դրա մասին ինչ-ինչ պատճառներով խոսել»:

Ինչ վերաբերում է Կինոգործիչների միության նախագահի պաշտոնի հավակնորդների շրջանառվող անուններին, մեր զրուցակիցն ասաց. «Վահե Գևորգյանցն ինձ համար ուղղակի անընդունելի է, այդ տղան ոչ մի արժանիք չունի, որ դառնա միության նախագահ, բացի նրանից, որ հայրը (Ռուբեն Գևորգյանցը- Գ.Հ.) ինչ-որ բաներ է ժառանգել նրան, թե ի՞նչ հիմքերի վրա, անհասկանալի է…»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին