▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր դպրոցները կօպտիմալացվեն.«ՀԺ»

«Կրթության ոլորտի պատասխանատուները արդեն իսկ մատնանշում են հանրակրթական ուսումնական այն հաստատությունները, որոնք ենթակա են օպտիմալացման-միավորման: Դրանք գտնվում են թե´ Երևանում, և թե´ մարզերում: Համապատասխան նախագիծն առաջիկայում ներկայացվելու է կառավարության հաստատմանը:

Ըստ այդմ, ինչպես տեղեկացանք կրթության և գիտության նախարարությունից, գործադիրի հաստատմանն արժանանալուց հետո, որպես առանձին ու ինքնուրույն միավորում, կդադարեն գոյություն ունենալ մասնավորապես հետևյալ դպրոցները` Երևանի համար 23, 41, 81: Թե դրանք որ հաստատությունների հետ կմիավորվեն, մեզ առայժմ չհաջողվեց պարզել:

Բացի այդ, նախատեսվում է, որ Կույրերի երեկոյան դպրոցը կդառնա համար 14 հատուկ դպրոցի մաս: Համար 43 ավագ դպրոցը կմիանա համար 16 ավագ դպրոցին: Համար 149-ը` համար 54-ին: Ինչ վերաբերում է մարզերին, ապա Բերդի վարժարանը կդադարի գործել որպես այդպիսին և կմիավորվի Բերդի ավագ դպրոցի հետ, Եղեգնաձորի վարժարանը կմիավորվի նույն քաղաքում գործող ավագ դպրոցին, Վայքի վարժարանը` Վայքի ավագ դպրոցին: Չի բացառվում, որ օպտիմալացում լինի նաև Արթիկում և այստեղ համար 7 դպրոցը միավորվի համար 3-ի հետ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին