▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շշի Մելոյի ծեծը նոր զարգացում է ստացել.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցում հերքել է ամիսներ առաջ իրեն պատկանող շշերի գործարանում ծեծկռտուքը:

«Հերքում եմ»,-ասաց նա՝ հավելելով, որ ով նման տեղեկատվություն է տարածում, նա պետք է պարզաբանի:

Սակայն մեր տեղեկություններով՝ վերջերս այդ միջադեպը նոր զարգացումներ է ունեցել, եւ ըստ հավաստի տեղեկությունների՝ ծեծի է ենթարկվել հենց ինքը՝ Մելիք Մանուկյանը, իսկ ծեծողը պատգամավորին շշով հարվածողը, քրեական աշխարհի ներկայացուցիչ է՝ ազատանցի Պետոն, ով Օշականցի Գեւորիկի եւ «օրենքով գող» Զապի մտերիմ ընկերն է, ինչպես նաեւ գերենալ Օգանովսկու սանիկը:

Ի դեպ, պատճառը եղել է այն, որ քրեականները Շշի Մելոյից պահանջել են գործարանի համար պահանջվող հումքը վերցնել իրենց մատնանշած ընկերությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին