▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխան Զաքարյանը հայտնվել է ծանր վիճակում` նրան ունեզրկում են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է . «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՎՊ նախկին նախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը բավականին ծանր վիճակում է հայտնվել: Բանն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանահատվածում՝ 1998-2008թթ, երբ Իշխան Զաքարյանը համարվել է Քոչարյանի ամենամերձավոր մարդկանցից մեկը, զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ, իր անունով մի շարք պետական օբյեկտներ եւ հողեր է վարձակալությամբ ձեւակերպել՝ վստահ լինելով, որ վարձակալության ժամկետները լրանալուն պես կկարողանա առանց դժվարության սեփականաշնորհել դրանք:

Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի հրահանգով հանձնարարվել է հայտնաբերել եւ պետությանը վերադարձնել Իշխան Զաքարյանի անունով ձեւակերպված բոլոր ապօրինի շինություններն ու հողատարածքները, որոնք գտնվում են Երեւանում եւ Կոտայքի մարզում՝ մասնավորապես «Ծաղկաձոր» քաղաքում:

Իշխանությունները հիմա Ի. Զաքարյանին ստիպում են այդ օբյեկտները վերադարձնել պետությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին