▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահրամ Բաղդասարյանի քրեական շրջապատը սպառնում է Արդվիի բնակիչներին.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի քրեական շրջապատը՝ «Նեգրի» գլխավորությամբ, սպառնում է Արդվի գյուղի բնակիչներին:

Գյուղացիներին սպառնում են, վախեցնում, փորձում են կաշառելով համոզել, որ արդվեցիներն իրենց դիրքորոշումը փոխեն եւ համաձայնեն հանքավայրի երկրաբանական ուսումնասիրությունների կատարմանը եւ ապա հանքավայրի շահագործմանը:

Նշենք, որ Արդվիի ոսկու հանքավայրի շահագործամամբ հետաքրքրված էՎահրամ Բաղդասարյանը, իսկ Վանաձորում հայտնի քրեական տարր «Նեգրը» մշտապես եղել է Վահրամ Բաղդասարյանի աջակիցը: Նախընտրական շրջանում նա աշխատում էր հենց Բաղդասարյանի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին