▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր զարգացումներ Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով.կալանավորված անձանց հարցաքննել են.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի դեմ մահափորձի գործով նոր զարգացումներ են նկատվում: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ սեպտեմբերի 13-ին ազգային անվտանգության ծառայությունը գործով կալանավորված անձանց կրկին հարցաքննել է:

Ինչպես հայտնի է՝ մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունը Էջմիածնում վնասազերծեց քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու համար 4 անձի, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-104 հոդվածի՝ սպանության նախապատրաստություն, եւ 235 հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենք պահելը, կրելը: Նրանք կալանավորված են:

Դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, որ սպանության նախապատրաստության հետեւում կանգնած է օրենքով գող Արտյոմ Հարությունյանը` Արտյոմ Կանեւսկոյը: Ու մինչ իրավապահները քննում էին գործը, սեպտեմբերի 12-ին Էջմիածնի Անդրանիկի փողոցում սպանվեցին Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմ ընկերները՝ Կարեն Դավթյանը եւ Լեւոն Ավետիսյանը: Եւ առաջին կասկածն այն է, որ Դոն Պիպոն «վերացրեց» իրեն սպանելու փորձ նախապատրաստողներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին