▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Չեմ թաքցնում կամ ամաչում, դժվար օրերին մեքենաների մեջ էլ եմ քնել. Կարեն Բոքսյանն անկեղծանում է

«Սեղմում էիր պոռնո կայքը, հայտնվում էր հայկական լրատվական կայքի պատուհան»․ բացահայտումներ Սամվել Մարտիրոսյանի հետ

Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարը վարում է ռուսական պետհամարանիշերով մեքենա

Մոսկվայում 29-ամյա հայ տաքսիստը կասկածվում է մոտ 100 մարդու սպանության մեջ. նա ձերբակալվել է

Ապտակ ԱԳ նախարարին․ «Ժամանակ»



2017-09-22 07:31:29

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը լրագրողների՝ տարածքների վերադարձի շուրջ Ադրբեջանի հետ բանակցության մասին արտգործնախարար Նալբանդյանի հայտարարության վերաբերյալ հարցին ի պատասխան արել է ուշագրավ հայտարարություն: ԶՈւ Գլխավոր շտաբի պետն ասել է, որ ներկայումս անվտանգության պաշտպանական գիծն այնպիսին է, որ ցանկացած փոփոխություն կարող է բերել լուրջ սպառնալիքների: Մովսես Հակոբյանը հայտարարել է նույնիսկ, որ հայկական կողմին անհրաժեշտ են ավելի նոր ու լավ դիրքեր:

Տարածքների վերադարձի շուրջ բանակցության մասին հայտարարել էր Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստան-Սփյուռք համաժողովում պատասխանելով սփյուռքահայերի հարցերին: Նա, իհարկե, ասել էր, որ խոսքը Արցախի այն տարածքների մասին է, որոնք չեն ներկայացնում կարեւորություն անվտանգության տեսանկյունից:

Արտաքին գործերի նախարարի այս հայտարարությունը, մեղմ ասած, դիվանագիտական-քաղաքական եւ նույնիսկ ռազմաքաղաքական անհեթեթություն է՝ հաշվի առնելով այն, թե պետությունները ինչպես են թիզ առ թիզ բանակցում յուրաքանչյուր մետր՝ անգամ ոչ միայն հակամարտությունների, այլ ընդամենը սահմանային դեմարկացիայի գործընթացի ժամանակ: Ինչպե՞ս կարող է արտաքին գործերի նախարարը խոսել «անվտանգության տեսանկյունից անկարեւոր տարածքի» մասին: Եթե կա այդպիսի գնահատման չափանիշ եւ այն հնչում է արտաքին գործերի նախարարի շուրթերից, ապա այստեղ արդեն իսկ կա անվտանգության սպառնալիք:

Մովսես Հակոբյանի արձագանքը այդ ֆոնին բավականին ուշագրավ է: Փաստացի, ԶՈւ գլխավոր շտաբի պետն անհամաձայնություն է հայտնում արտաքին գործերի նախարարին: Հաշվի առնելով նախարարի հայտարարության բովանդակությունը, հաշվի առնելով ժամանակաշրջանն ու աշխարհաքաղաքական միջավայրը, որում հնչում է այդ հայտարարությունն այդ բովանդակությամբ, ԶՈւ գլխավոր շտաբի պետի արձագանքը պարզապես ապտակ է արտաքին գործերի նախարարին, որքան էլ նրա հայտարարության մեջ ինքնին նոր բան չկա, եւ Մադրիդյան սկզբունքներ ասվածը Հայաստանն ընդունել է դեռեւս 2007 թվականից, իսկ տարածքների վերադարձ ենթադրվում է հենց այդ սկզբունքներով: Այդուհանդերձ, կարծես թե առաջին անգամ է, որ Զիված ուժերի բարձր մակարդակով հնչում է այդպիսի շառաչուն պատասխան:

Չի բացառվում, որ Մովսես Հակոբյանի այդ հայտարարությունն արտացոլում է Նալբանդյանի հայտարարությունից հետո զինված ուժերում առաջացած լուրջ դժգոհությունն ու վրդովմունքը: Այդ իմաստով հատկանշական է, որ զինուժն այս անգամ որոշում է չթաքցնել այդ վրդովմունքը, որովհետեւ ասել, որ դիվանագիտական հայտարարություններից հետո այդպիսի դժոհություն զինուժն ապրում է առաջին անգամ՝ սխալ կլինի, սակայն նախկինում այդ դժգոհությունները եղել են, այսպես ասած, լուռ, պահվել են զինուժի շրջանակում:

Մովսես Հակոբյանի արձագանքը որոշակիորեն վկայում է այն մասին, որ զինուժը դաս քաղել է նախորդ անհաջող մոտեցումից եւ չի պատրաստվում լռության մատնել դիվանագիտության վրիպումներն ու բացթողումները՝ հետո դրանք պատերազմի դաշտում ուղղելու անհրաժեշտության առաջ չկանգնելու համար:

Զինուժը չի թաքցնում իր դժգոհությունն ու անհամաձայնությունը, եւ դա ոչ թե, այսպես ասած, պառակտում է իշխանության մեջ, այլ լիովին հակառակը՝ կարող է հանդիսանալ Հայաստանի արտաքին քաղաքականության թե՛ օգտակար գործողության, թե՛ ճկունության գործակիցը բարձրացնելու եւ դրա միջոցով անվտանգության նոր շերտ ձեւավորելու համար, երբ Զինված ուժերը պետության պաշտպանությունը ռազմական առումով իրականացնելով սահմանին, դիվանագիտական առումով պաշտպանությունը սկսում է, այսպես ասած, «թիկունքից», այսինքն՝ արտաքին քաղաքականության մշակման եւ վարման հարցում իր տեսակարար կշիռը հաստատելուց կամ շոշափելի բարձրացնելուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.