▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի հանձնարարականի ոդիսականը.«ՀԺ»

«Հայկական ժամանակը» թերթը գրում է. «Վերջին օրերին ամենաթեժ քննարկվող թեմաներից մեկը Հայաստանում ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգն ու հայաստանյան դպրոցներում ռուսերենին այլ` ավելի բարձր կարգավիճակ տալու հարցն էր:

ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը պարզաբանում էր, թե մինչ այդ էլ լատինատառ ուղղության զարգացման հայեցակարգն է  ընդունվել, ու զարմանում էր, թե ինչու հատկապես ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգը բուռն քննարկումների առիթ դարձավ:

Քանի որ հարցը արդեն քաղաքականացված էր, այս հայեցակարգի նախագծում տեղ գտած մի ձեւակերպում, թե այն մշակվել է վարչապետը Կարեն Կարապետյանի հանձնարարականի հիման վրա, առավել մեծացրեց հետաքրքրությունը ռուսաց լեզվի ու դրա զարգացման հայեցակարգի նկատմամբ: Բայց ահա սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում վարչապետը կանգնեց ու շատ պարզ հայտարարեց՝ «Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել»:

Այս ամենից հետո հարցի քաղաքական հնչեղությունն ապահովված է: Ստացվում է, որ ՀՅԴ-ական նախարարը հայեցակարգի գոյությունը հիմնավորում է ՀՀԿ-ական վարչապետի հանձնարարականով, որը հայտարարում է, թե նման հանձնարակական չի եղել: Ու հարց է առաջանում՝ կրթության եւ գիտության նախարա՞րն է այն գցում վարչապետի վրա, թե՞ վարչապետն է, հասկանալով հարցի քաղաքական հնչեղությունը, իրեն ապահովագրում՝ փաստի առաջ կանգնեցնելով Լեւոն Մկրտչյանին: Իսկ այս հարցն արդեն հետաքրքիր է հատկապես վերջին շրջանում ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն գործընկերության մեջ «ճաքերի» առաջացման մասին լուրերի ֆոնին, որոնք, ի դեպ, հերքում են թե՛ ՀՅԴ-ական, թե՛ ՀՀԿ-ական ներկայացուցիչները:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին