▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուքի միջադեպ Սուրիկ Խաչատրյանի հե՞տ.«Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար  Առուշ Առուշանյանը անդրադառնալով  Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ իր վերաբերյալ դիտարկումներին՝ «Ժամանակ»-ի հետ զրույցում հակադարձեց.

«Խաչատրյան Սուրիկը ունեցել է աշխատելու շատ ժամանակ ու հնարավորություն: Թե որքանով է կարողացել իրեն արդարացնել, գնահատականը տրված է՝ նախկին մարզպետ: Ծեծկռտուքի միջադեպ Սուրիկ Խաչատրյանի հե՞տ… Բոլորը գիտեն, ես միակ գործարարը չեմ, ով նախկին մարզպետի հետ, մեղմ ասած, անհամաձայնություն է ունեցել: Կարծում եմ՝ անցյալը փորփրելու կարիք չկա. կարեւորն այն է, որ այսօր արդեն մեր համայնքում գործարարության զարգացման ու ներդրումների համար առողջ եւ արդար, բարիդրացիական մթնոլորտ է ստեղծված»,- ասաց Առուշանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին