▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Բուժաշխատողի օրը Ձեր՝ նախարար նշանակվելուց հետո՞ է փոխվել... Նիկոլ Փաշինյանի հումորը

Ոստիկանության տեսանյութը Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապված ընկերությունում խուզարկության մասին

Հայկ Մարությանը դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Սերժ Սարգսյանի մտերիմին պատկանող ակումբի խուզարկությունից

Ինքնագլուխ մի խոսիր.ՀՀԿ վերնախավը զայրացել է պատգամավորի վրա.«ՉԻ»



2017-10-13 08:38:31

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում ու Հանրապետական վերնախավում խիստ զայրացել են ԱԺ պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի վրա։

Նրան նախատել են այն բանի համար, որ լրագրողի հետ զրույցում հայտարարել էր. «Անձամբ ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը ցմահ մնա երկրի տեր-տիրական, որովհետեւ շատ վստահելի մարդ է»։

Ի մասնավորի Նաիրի Սահակյանին ասվել է, որ ժամանակից շուտ հայտարարություններ չանի եւ արջի ծառայություն չմատուցի Սերժ Սարգսյանին։ Նրան արգելվել է հարցազրույցներ տալ ու ինքնագլուխ մեկնաբանություններ անել։ Հատկապես խոսել այն թեմաներից մասին, ինչից խելքը չի կտրում։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երբ Նաիրի Սահակյանը փորձել է արդարանալ` ասելով, թե իր կարծիքն է հայտնել, նրան սաստել են` նշելով. «Դու քո կարծիքը քո ընտանիքում, քո շրջապատում կհայտնես։ Դու խոսել ես քաղաքական թեմաներով եւ դա հիմա վերածվել է ՀՀԿ-ի քաղաքական կարծիքի։ Իսկ մենք առայժմ չենք ուզում այդ թեմայի շուրջ կարծիք հայտնել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.