▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեզուներն աջ ու ձախ թող շաղ չտան, առանց այն էլ ՀՀԿ-ի փեշը «վառված» է.գործին խառնվեց նախագահականը.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամները քաղաքական դեմքեր չեն, ընդամենը տեղական ինքնակառավարման մարմնի անդամներ են, որոնց գործը քաղաքային տնտեսությունը ճիշտ կառավարելն է (եթե, իհարկե, ունակ են դրան):

Ոմանք, սակայն, սեփական դերն ու տեղը խառնել են, կարծում են, թե իրենց «կոլխոզում» են հայտնվել ու դեմքի լուրջ արտահայտությամբ ներկայանում են հանրությանը։ Ավագանու ՀՀԿ-ական անդամ Լեւոն Իգիթյանը եւս այս շաբաթ դրսեւորվեց իր ողջ «հմայքով», երբ, «Երկիր ծիրանիից» ավագանու անդամի քննադատությանն ի պատասխան, նետեց. «Ասում են՝ կնոջը վիրավորում են, քեզնից ի՞նչ կին, ա՛յ բոզ»: Շատերը զայրալից գնահատականներ տվեցին ոչ միայն այս, այլեւ ավագանու ՀՀԿ մյուս անդամների մտքի «գոհարներին», սակայն մարդկային այս «տիպը» ոչ մի գնահատականից չի ազդվում, բացի մեկից:

Այդ միակ «բացառությունն» էլ շատ չի ուշանա: Մեր տեղեկություններով` ավագանու նիստերում տիրող մթնոլորտն անհանգստացրել է նաեւ նախագահականին: Առաջիկայում Տարոն Մարգարյանին կանչելու եւ հրահանգելու են, որ նիստերն անցկացնեն առանց նման տեսարանների, իգիթյաններին ու մյուսներին էլ սաստեն: «Լեզուներն աջ ու ձախ թող շաղ չտան, առանց այն էլ ՀՀԿ-ի փեշը «վառված» է, ու՞ր եք կրակը թեժացնում»,- վրդովված ասաց մեր աղբյուրը, հավելելով, որ նախագահականի կոշտ նկատողությունն անպարկեշտներին կստիպի սսկվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին