▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Թուրքիան տարբեր ամբիոններից Հայաստանի ատոմակայանը փակելու ուղղությամբ քարոզչություն է անում

Ազատազրկմանս պատվիրատուներին խոստանում եմ` բոլորը պատժվելու են, պատվիս հարցն է. Անի Հովհաննիսյան

Հայաստանից 850.000 դոլարի ապրանք են արտահանել Թուրքիա՝ հիմնականում ոսկեղեն

Մահացած զինծառայողը վերադարձել էր Հայաստան՝ ուսումը շարունակելու. նա ծառայել էր ՌԴ զինված ուժերում

Վանաձոր ՔԿՀ պետը կաշառքի մասին իր հեռախոսային զրույցները վարել է «ծտի լեզվով».«Ժամանակ»



2017-10-13 09:08:52

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ի կողմից կաշառքի գործով ձերբակալված «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանը եւ մյուս պաշտոնյաները կալանավորվել են։ Թեեւ նախաքննության շահերից ելնելով իրավապահները մանրամասներ չեն հայտնում գործից, սակայն «Ժամանակին» որոշ հանգամանքներ են հայտնի դարձել այս գործից։

Մասնավորապես, մեր տեղեկություններով, «Վանաձոր» ՔԿՀ պետը իրավապահների, ավելի կոնկրետ՝ Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում է հայտնվել, ապա ձերբակալվել նրա հեռախոսների գաղտնալսման արդյունքում։ Մեզ հասած տեղեկություններով՝ Գեւորգ Մկրտչյանը կաշառքի վերաբերյալ իր հեռախոսային զրույցները վարել է «ծտի լեզվով», որը ոչ բոլորին է հասկանալի,  սակայն ԱԱԾ-ն գաղտնալսման արդյունքում կարողացել է դրանք վերծանել եւ դուրս գալ հետքի վրա։

Բայցի այդ, մեր տեղեկություններով, պետը իրեն մեղավոր չի ճանաչում՝ չնայած նրա դեմ մի քանի ցուցմունք կա։ Պետի դեմ ցուցմունք է տվել կալանավոր եւ կալանավորի հարազատ, որոնք ասել են, որ պետը իրենցից կաշառք է պահանջել կոնկրետ ծառայությունների դիմաց։ Այսինքն՝ փող են տվել տարբեր արգելված իրեր, փաթեթներ ՔԿՀ անցկացնելու, ՔԿՀ-ի ներսում կոնկրետ արտոնություններ ստանալու եւ այլ գործողությունների համար։ Մկրտչյանը, սակայն, չի ընդունում իր մասնակցությունը այդ ամենում։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանը, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանն ու Էդվարդ Քառյանը, ինչպես նաեւ պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, նախնական համաձայնությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել եւ որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:

Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու եւ այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ: Այսպիսով, կաշառք պահանջելու եւ ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաեւ կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 5 ղեկավար պաշտոնատար անձինք եւ նրանց կաշառք տալուն օժանդակած անձը:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 312-րդ հոդվածի 1-ին մասով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.