▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարտոֆիլի գինը կտրուկ բարձրացել է.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարտոֆիլի բերքահավաքի 70%–ն արդեն ավարտված է Շիրակի մարզի Գետք համայնքում: Գյուղացին, սակայն, գոհ չէ բերքի քանակից:

«Խոշոր կարտոֆիլը քիչ է: Բերքի մոտ 60%–ը մանր է, որը վաճառքի ենթակա չէ, կարող ենք միայն անասնակեր դարձնել»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում տեղեկացրին Գետք համայնքի բնակիչները:

Իսկ կարտոֆիլի բերքն այս տարի Գետքում լավը չէ՝ երաշտի պատճառով:

«Երաշտ եղավ, բերքը չկարողացավ մեծանալ: Էնքան շոգ էր, որ կարտոֆիլը հողում թոշնեց»,– ասացին նրանք:

Գետքում կարտոֆիլի ցանքատարածություններն այս տարի պակասել են:

Այստեղ միայն 28 հեկտար են կարտոֆիլ ցանել: Նախորդ տարի կարտոֆիլի ցանքատարածությունն այս համայնքում 43 հեկտար էր զբաղեցրել: Գետքի բնակիչները կարտոֆիլ քիչ են ցանել իրացման պատճառով:

«Նախորդ տարի աշնանը գյուղացիները չկարողացան կարտոֆիլը ռեալիզացնել: Կարտոֆիլի կիլոն 50–60 դրամ էր, մարդիկ չկարողացան ծախել, հիասթափվեցին ու այս տարի էլ չմշակեցին»,– պատմեցին հողագործները:

Չկարողանալով բերքն իրացնել՝ Գետքի բնակիչները մնացին բանկերին պարտք: Շուրջ 60 տնտեսություն «սեւ» ցուցակում էին հայտնվել: Համայնքի մի մասը խրվել է վարկային պարտավորությունների մեջ:

Դեռեւս անցյալ տարի գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար նրանք վարկեր են վերցրել, բայց չեն կարողացել վարկերը մարել: Այս տարի էլ հույս չունեն, որ կմարեն՝ բերքն է քիչ:

Բերքի պակասն ու ցածր բերքատվությունն ազդել են գնի վրա: Այսօր Շիրակի մարզում անմիջապես դաշտից գյուղացին մեկ կիլոգրամ կարտոֆիլը 140–150 դրամով է վաճառում:

Ազատան համայնքի ֆերմեր Գեւորգ Աբրահամյանը երեկ 140 դրամով է կարտոֆիլը վաճառել: Նրա խոսքով՝ գինն այդքան էլ բարձր չէ՝ հաշվի առնելով ներդրած ծախսերը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին