▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեդվեդեւը գալիս է Երեւան.թեժ է լինելու.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Դմիտրի Մեդվեդեւը Հայաստան կժամանի հոկտեմբերի 24-ին` մասնակցելու 24-25-ը Երեւանում տեղի ունենալիք ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերի նիստին։ Տեղի կունենան ոչ միայն ընդլայնված կազմով նիստեր, այլեւ «տետ ա տետ» հանդիպումներ հայկական կողմի, Կարեն Կարապետյանի եւ մյուս վարչապետերի հետ: Նախատեսված է նաեւ Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդեւ հանդիպում:

Երեւանում տեղի ունենալիք ԵՏՄ նիստի առանձնահատկությունները «պայմանավորված» են ոչ միայն նոյեմբերին Հայաստան-ԵՄ ստորագրվելիք «համաձայնագրով», այլեւ Ղրղզստան-Ղազախստան սահմանային վեճով. Ղրղզստանի նախագահ Աթանբաեւը պատրաստվում է ԵՏՄ արտահերթ նիստ հրավիրել: Երեւանյան նիստից հետո, ըստ ավանդական ձեւաչափի, ասուլիս կտան Տիգրան Սարգսյանը եւ վարչապետերից որեւէ մեկը` կախված նիստի օրակարգից: Մեդվեդեւն ասուլիսին չի մասնակցի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին