▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական թալան.Ի՞նչ է բացահայտել ԱԱԾ-ն.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում նոր սկանդալ է հասունանում: Երկաթուղու ղեկավարությունը հաշվետվություններում հատկապես ուղեւորափոխադրումների մասով միտումնավոր տոմսերի վաճառքի շատ փոքր թիվ է ցույց տալիս: Արդյունքում ստացվում է, որ ընկերությունը վնասով է աշխատում:

Կոնցեսիոն պայմանագրով նախատեսված է, որ երկաթուղու կրած վնասների մի մասը փոխհատուցում է ՀՀ կառավարությունը: Իսկ ՀԿԵ-ն վնասով է աշխատռում սկսած 2011 թվականից:
Մեր տեղեկություններով՝ ՀՀ տրանսպորտի նախարարության հանձնարարությամբ երկու շաբաթ առաջ ստուգում է իրականացվել երկաթուղում եւ միայն մեկ օրվա մեջ մեկ ուղղությամբ էլեկտրագնացքում առանց տոմսի 150 ուղեւոր է հայտնաբերվել:

Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն սկսել է զբաղվել այս ապօրինությունների ուսումնասիրությամբ եւ առաջիկայում բավական աղմկոտ սկանդալը բացառված չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին