▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կան երկու գլխավոր «զոն նայողներ»՝ Թամազն ու Կուտին.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ԱԱԾ-ի կողմից բացահայտված ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի ղեկավարության եւ այլ պաշտոնատար անձանց կողմից հանցագործությունների բազմաթիվ դրվագներով մեղադրանքների պատմությանն անդրադառնալու առիթ ունեցել ենք: Հիշեցնենք՝ կաշառք պահանջելու եւ ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով կալանավորվել են «Վանաձոր» ՔԿՀ-ի 5 ղեկավար եւ նրանց կաշառք տալուն օժանդակած անձը:

Հանցավոր շղթան պարզվում է՝ այսքանով չի սահմանափակվում: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց նախքաննությանը մոտ կանգնած աղբյուրը, ներկա պահին նախաքննական մարմինը ակտիվ քննության փուլում է եւ ենթադրվում է, որ առաջիկայում ՔԿՀ-ի այլ պաշտոնատար անձանց եւս մեղադրանքներ կառաջադրվեն:

Մեր աղբյուրն անդրադարձավ այլ ուշագրավ մանրամասների.

«Այս կալանավայրում քրեական հեղինակություն ասվածները շատ են եղել, եւ բոլորն էլ գրեթե օգտվել են արտոնյալ պայմաններից: Բայց կան երկու կարեւոր ֆիգուրներ, այսպես ասած՝ ՔԿՀ-ի գլխավոր «զոն նայողները»: Նրանցից մեկը քրեական աշխարհում հայտնի Թամազն է (Թամազ Ֆեռոյան), իսկ մյուսը՝ Արկադի Պապյանը, ով հանցավոր աշխարհում հայտնի է Կուտի մականվամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին