▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոռուպցիոն սկանդալում հայտնված ՔԿՀ պետին փոխարինող է գտնվել. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Վանաձոր» ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին իրավապահները կաշառքի գործով կալանավորել էին «Վանաձոր» ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանին եւ եւս այլ պաշտոնատար անձանց, որից հետո նրանց լիազորությունները դադարեցվել էին: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ ԱՆ քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանը փոխարինում է կոռուպցիոն սկանդալում հայտնված ՔԿՀ պետերին: 2016 թվականի մայիսին էլ ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները, եւ այն ժամանակ էլ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի լիազորությունները ժամանակավորապես իրականացրեց Վարուժան Եղիազարյանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին