▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավաճանել է աներոջը. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ապրիլյան ընտրություններից հետո լարված են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ նրա մարզպետ փեսայի հարաբերությունները։

Նկատենք, որ Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատելով ՀՀԿ-ի օգտին՝ դավաճանել է աներոջը՝ Գագիկ Ծառուկյանին։

Թերեւս պատահական չէ, որ ԲՀԿ համամասնական ցուցակով պարբերաբար խորհրդարանի տանիքի տակ ծվարած Մուրադ Գուլոյանը այլեւս պատգամավոր չդարձավ ԲՀԿ ցուցակով։ Այդ հանգամանքն էլ պատճառ դարձավ, որ նախկին պատգամավոր խնամին հետագայում հայտնվի սնանկացման փաստի առաջ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին