▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Խայտառակություն չէր. Գոհար Հարությունյանը՝ Լիլիի՝ «Միսս Աշխարհ»-ի եզրափակիչ չանցնելու և անգլերենի վատ իմացության մասին

Առաջին մատի վալգուսային դեֆորմացիայի շտկում 50% զեղչով «Սլավմեդ» ԲԿ-ում

Ժողովո՞ւրդն է սպանություն, բռնաբարություն քարոզող սերիալներ պահանջում

180 միլիոնի մութ ամպեր «Առաջին ալիքում»․ Ինչու՞ նախարարը ադեկվատ չի համարում քննադատել Մարգարիտային

ՀՀԿ-ականները հիասթափվել են «կյանքից».«Հրապարակ»



2017-10-21 08:32:31

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս շաբաթ, ըստ ՀՀԿ մեր աղբյուրների, ԳՄ նիստ չպետք է լիներ. Սերժ Սարգսյանը հինգշաբթի նույն ժամին պետք է մասնակցեր միջազգային գիտաժողովի մասնակիցների պատվին տրվող ընթրիքին, ելույթ ունենար: Սակայն չորեքշաբթի ուշ երեկոյան զանգել-ասել են` 19-ի նիստը լինելու է:

ԳՄ անդամները մտածել են` ուրեմն կարեւոր հարցեր են, եւ մեկ մարդու նման, բացի Լեհաստանում գտնվող Բաբլոյանից, Աշոտյանից, գործուղման մեկնած Դավիթ Հարությունյանից, ներկայացել: Սակայն 7։30-ին սկսված նիստը տեւել է ընդամենը 15 րոպե, իսկ երբ տեսել են ՏԻՄ «պապկան» ձեռքին Ռուբիկ Թադեւոսյանին, ներկաները հիասթափվել են «կյանքից»․ այդ 15 րոպեն էլ նվիրվել է ՏԻՄ ընտրություններին, թե որտեղ ում են պաշտպանելու, եւ որ 7-8 համայնքում ընտրություններն ազատ են թողնելու, որովհետեւ մի քանի ՀՀԿ-ականներ իրար դեմ են պայքարում։ Օրինակը բերվել է Վարդենիսի վրա:

Իսկ Ղարաբաղի ու ժնեւյան հանդիպման մասին խոսք չգնա՞ց։ «Ոչ։ Նախագահը թեման քըրթ փակեց, ասաց` ինչ ասվել է, դա է»:

ԵՄ-ի հետ համաձայնագրի մասով նույնպե՞ս չի խոսվել։ «Ոչ, որքան քիչ խոսվի այդ մասին, այդքան` լավ. ամեն ինչ ասվել է ՄԱԿ-ի ամբիոնից»: Ի դեպ, հենց նիստն ավարտվելու պահին նախագահին զեկուցվել է, որ սահմանում հայկական կողմը զոհ ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.