▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Խայտառակություն չէր. Գոհար Հարությունյանը՝ Լիլիի՝ «Միսս Աշխարհ»-ի եզրափակիչ չանցնելու և անգլերենի վատ իմացության մասին

Առաջին մատի վալգուսային դեֆորմացիայի շտկում 50% զեղչով «Սլավմեդ» ԲԿ-ում

Ժողովո՞ւրդն է սպանություն, բռնաբարություն քարոզող սերիալներ պահանջում

180 միլիոնի մութ ամպեր «Առաջին ալիքում»․ Ինչու՞ նախարարը ադեկվատ չի համարում քննադատել Մարգարիտային

ԱՄՆ պայմանը Կարեն Կարապետյանին.«Ժամանակ»



2017-10-21 09:05:39

«Ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանի հիդրոէներգետիկայում հավանական է ամերիկյան երկրորդ խոշոր ընկերության ներգրավումը: Ըստ նախարարի՝ խոսքը Շնող ՀԷԿ-ի մասին է, որը կառուցվելու է Դեբեդ գետի վրա, եւ որը, այսպես ասած, Հայաստանի ներդրողների ակումբի ծրագիրն է, ըստ էության՝ առաջին խոշոր ներդրումը:

Ինչպես հայտնի է, Ներդրողների ակումբը ստեղծել են վարչապետ Կարեն Կարապետյանը ու ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Թեեւ այդ ակումբը նախընտրական շրջանում ստեղծվեց գրեթե պաթետիկ հեռանկարների խոստումով, այդուհանդերձ առ այսօր ակումբն, ըստ էության, աչքի չի ընկել որեւէ էական նախաձեռնությամբ, եւ այդ առումով Շնող ՀԷԿ-ն առաջինն է:

Այդուհանդերձ, եթե այդ ծրագիրն իրականացվում է նաեւ Հայաստան ամերիկյան երկրորդ խոշոր ընկերության մուտքով, դա, իհարկե, ողջունելի է: Ողջունելի է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական տեսանկյունից, որովհետեւ Հայաստանն ունի թե՛ կապիտալի, եւ թե՛ նաեւ ներդրումային աշխարհագրության դիվերսիֆիկացիայի խնդիր: Հայաստանի հիդրոէներգետիկայում արդեն կա ամերիկյան մի խոշոր ընկերություն՝ Որոտանի կասկադը պատկանում է «Գլոբալ կոնտուրին»: Իհարկե, ընդհանուր առմամբ դա չի փոխել էներգետիկայի պատկերը, դրանում ռուսական գերիշխանության պատկերը, սակայն մյուս կողմից՝ զուտ միտումն, իհարկե, կարեւոր է: Առավել եւս, որ անկասկած այդ ամենն ունենում է հակազդեցություն, ինչպես նույն Որոտանի կասկադի մասնավորեցման դեպքում, երբ վաճառքը բախվեց թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական արգելքների:

Ի՞նչ է սպասվում ամերիկյան երկրորդ ներդրմանը: Մի՞թե այն կանցնի սահուն, թե՞ դրա մասին, ըստ էության, հայտարարությունից հետո կսկսվի տորպեդահարման գործընթացը: Ընդ որում՝ հետաքրքրական է, որ նույն օրը, երբ նախարարը հայտարարել է այդ մասին, ավելի ուշ վարչապետի հյուրն է եղել ԱՄՆ դեսպան Միլզը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավարի հետ: Դեսպանը քննարկել է հայ-ամերիկյան գործակցության հարցեր եւ հայտարարել, որ կառավարության գործունեության 8-10 ամիսների արդյունքում ամերիկյան ներդրողների մոտ նկատվել է Հայաստանի հանդեպ հետաքրքրության աճ:

Շոշափվե՞լ է կոնկրետ ՀԷԿ-ի հարցը, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն հատկանշական է, որ թե՛ ամերիկյան ընկերության հնարավոր մուտքի մասին նախարարի հայտարարությունը, թե՛ կառավարություն դեսպան Միլզի այցը համընկել են: Չի բացառվում, որ դեսպանը քարտ-բլանշ տալով Կարեն Կարապետյանին՝ փորձել է, այսպես ասած, ապահովագրել ամերիկյան ներդրողի մուտքը հնարավոր արգելակներից, բարձրացնելով կառավարության ու վարչապետի պատասխանատվությունը այդ հարցում: Մյուս կողմից՝ բացառված չէ նաեւ այն, որ զուտ այս ներդրումը, որը Հայաստանի էներգետիկայի ընդամենը 5 տոկոսի հավակնող ՀԷԿ մասին է, չունի, այսպես ասած, արտաքին արգելակ եւ Հայաստանի էներգետիկայում դոմինանտ Ռուսաստանի համար խնդիր չէ այն արգելակելը, չկա որեւէ սպառնալիք: Փոխարենը՝ հարցը կարող է դառնալ հայաստանյան ներքաղաքական կամ ներիշխանական հարաբերությունների խաղարկման գործոն:

Փաստացի Հայաստանի ներդրողների ակումբի եւ ամերիկյան ընկերության հնարավոր գործակցությունը կարող է վերածվել որոշակի տանդեմի նաեւ ներքաղաքական գործոն լինելու իմաստով, համենայնդեպս՝ կապիտալի ստատուս քվոյի տեսակարար կշռում փոփոխությունների ուղղությամբ, ինչը նշանակում է, որ մրցակից տնտեսաքաղաքական խմբերը կարող են ձգտել արգելակել այդ գործընթացը: Ի վերջո, մի բան է, երբ ներդրումային այդ ծրագիրն իրականացվում է զուտ Հայաստանի ներդրողների ակումբի ռուսաստանահայ գործարարների կամ պարզապես Սամվել Կարապետյանի միջոցներով, մեկ այլ բան, երբ առկա է լինում արդեն ամերիկյան սուբյեկտություն: Բայց հարց է նաեւ այն, թե ինչ պայմաններ են դրվում ներդրումային մասնակցությամբ փաստացի տրվող այդ «քարտ-բլանշի» դիմաց: Դեսպան Միլզը Կարեն Կարապետյանից հետաքրքրվել էր կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Քաղաքական աջակցությունը հենց այնպես չի տրվի, դա, թերեւս, միարժեք է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.