▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է անհետացել «զոն նայողը».Գորիսի ՔԿՀ-ում լուրջ ձերբակալություններ են սպասվում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ առաջիկայում լուրջ ձերբակալություններ լինեն Գորիսի ՔԿՀ պաշտոնյաների շրջանակում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գորիս քաղաքի բնակիչներից մեկը թմրանյութերի բիզնեսով է զբաղված եւ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Երբ նրան ձերբակալել են, պարզվել է՝ թմրանյութերը մատակարարել է ՔԿՀ, այն էլ բավական մեծ չափերով: Եւ կասկածներ կան, որ այս ընթացքում ՔԿՀ ղեկավարությունը պարզապես աչք է փակել կատարվածի վրա՝ թույլատրելով թմրանյութերի անարգել մատակարարումը:

Ու հիմա, եթե հաստատվի այս վարկածը, «Գորիս» ՔԿՀ-ում աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում: Ինչ վերաբերում է ՔԿՀ ներսում թմրանյութերը տնօրինելուն եւ բաշխելուն, ապա «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ արվել է «զոն նայող» Կարոյի միջոցով:

Ի դեպ, օրերս Գորիսի ՔԿՀ խցերում իրականացված ստուգումները հենց այս գործի հետեւանքով են եղել. ձերբակալված քաղաքացին պատմել է ողջ եղելությունը: Իսկ «զոն նայողն» անհետացել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին