▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կմերժե՞ն ջրի սակագնի բարձրացման հայտը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանությունները չեն ցանկանում բարձրացնել ջրի սակագինը՝ ըստ ամենայնի վախենալով հանրության արձագանքից։ Այժմ քննարկվում է մի կոմպրոմիսային տարբերակ, ըստ որի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է մերժի «Վեոլիա ջուր» ընկերության հայտը՝ սակագինը բարձրացնելու վերաբերյալ, փոխարենը պետությունը կնվազեցնի ընկերության վարձակալական գումարը։

Այս պարագայում, փաստորեն, ոչ թե քաղաքացին է ամսական կտրվածքով ավել գումար վճարելու, այլ տուժելու է մեր հարկերից ձեւավորված պետբյուջեն։ Նշենք, որ ՀԾԿՀ-ն պետք է մինչեւ դեկտեմբերի 1-ը որոշում կայացնի «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացրած հայտի մասով։ Եթե ՀԾԿՀ-ն հաստատի նրանց դիմումը, ապա ներկայումս 1 խմ ջրի դիմաց վճարվող 180 դրամը կդառնա 194․3 դրամ, կփոփոխվի նաեւ խոշոր բաժանորդների համար սակագինը, նախկին 54 դրամի փոխարեն՝ 58․3 դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին