▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանը ծանր է տանում իր շուրջը ստեղծված նոր իրավիճակը.«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Հովիկ Աբրահամյանը դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ բուժզննման համար, ինչը հաստատել էր ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանը։ Մեր տեղեկություններով, մինչ «Աստղիկ» դիմելը, նա 4 օր պառկած է եղել տանը. ունեցել է ճնշման եւ «հարակից» խնդիրներ, սակայն չի անսացել տնեցիների հորդորին` դիմել բժշկի, որպեսզի «շուխուր» չլինի: Բայց երբ դրան ավելացել են սրտային «տատանումները», ստիպված է եղել դիմել իր լավ բարեկամ Լֆիկի «Աստղիկ» հիվանդանոց:

Որոշ տեղեկություններով` նա ծանր է տանում իր շուրջն ստեղծված նոր իրավիճակը, նաեւ այն, որ չհաջողվեց հանդիպել Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Ի դեպ, մեր աղբյուրները հայտնում են, որ վերջինիս հարաբերությունները լավ չեն նաեւ խնամու՝ Գագիկ Ծառուկյանի հետ` «լիքը տարաձայնությունների թեմաներ կան»: Սակայն Արգամիչի հարաբերությունները շատ լավ են Սամվել Կարապետյանի, անգամ իր վաղեմի թշնամու՝ Տիգրան Սարգսյանի եւ գործող վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

Վերջերս էլ նա հյուրընկալվել է ԼՂ նախագահ Բակո Սահակյանին եւ նրա հետ գեղատեսիլ Ծիծեռնավանք գնացել «ուքենդի» օրերին` ի հեճուկս իր «լավը չուզողների»: «Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով այցելել եմ Արցախ: Եղել ենք մի շարք գեղատեսիլ վայրերում, հատկապես տպավորված եմ վաղ միջնադարի հայկական ճարտարապետության կարեւորագույն կառույցներից մեկով՝ Ծիծեռնավանքով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին վարչապետը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին