▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սասուն Միքայելյանի 60-ամյակի հյուրերն ու Սեյրան Օհանյանի նվերը.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը մեծ շուքով նշել է 60-ամյա հոբելյանը։ «ՉԻ» տեղեկություններով՝ միջոցառումը, որին ներկա է եղել 1000-ից ավելի մարդ, տեղի է ունեցել Հրազդանի «Սիրո կայարան» ռեստորանային համալիրում։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ներկա են եղել «Ելք»-ի անդամները, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Ուշագրավն այստեղ միայն Սեյրան Օհանյանի մասնակցությունը չէ Սասուն Միքայելյանի ծննդյան տոնին, այլ այն, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո ոչ ոքի մտքով չէր անցնի, որ Սասուն Միքայելյանը, Արամ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը միասին տոնական սեղանի մասնակից կդառնան։

Ավելին՝ Սեյրան Օհանյանն ու Նիկոլ Փաշինյանը ոչ միայն բաժակ բաժակի են զարկել, այլեւ միասին ջիգյարով պարել են ռեստորանի պարահարթակում։ Վերջում Սեյրան Օհանյանը թանկարժեք իսպանական թուր է նվիրել հոբելյարին եւ բարեմաղթել. «Թուր եմ նվիրում, որ թուրդ աջ ու ձախ կտրի», ասել է ոչ վաղ անցյալում պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցնող նախկին պաշտոնյան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին