▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սպիտակներից մինչև սևեր, բաց դռներից մինչև փակ թեմաներ

Ո՞ր մարզաձևում են լավագույնը դրսևորում հայերը. Հարցում Երևանում

Քվեարկեցի. մեկնում եմ Նյու Յորք. Նիկոլ Փաշինյան

Մտածում ես՝ վախ մամա ջան, այդ ինչպես ենք դրա միջով անցել, հարազատներին կորցնելու վախ կար. Թամարա Պետրոսյան

Բրայզայի աղը՝ Էրդողանի եւ Ալիեւի վերքին.«Ժամանակ»



2017-11-18 08:36:08

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն ու միջազգային ահաբեկության դեմ պայքարը այն հարթակներն են, որտեղ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը գործակցում են: Բրայզան ասել է, որ Վրաստանի հարցում, օրինակ, ունեն էապես տարբերվող մոտեցումներ, իսկ ահա ղարաբաղյան խնդրում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ գործակցություն է:

Բրայզան Մինսկի խմբի թերեւս հակասական եւ ամենավառ ամերիկացի համանախագահներից էր, որին թե՛ հայերն էին մեղադրում այսպես ասած ադրբեջանամետ կամ թուրքամետ լինելու համար, թե՛ ադրբեջանցիներն էին մեղադրում հայամետ լինելու համար: Հայկական կողմից մեղադրանքները առավել ուժգնացան, երբ նա ամուսնացավ թրքուհու հետ, իսկ հետո նաեւ դեսպան նշանակվեց Ադրբեջանում: Ավելին, ամերիկահայ լոբբին փորձեց խոչընդոտել Բրայզայի նշանակումը Կոնգրեսում եւ, կարծես թե, շոշափելի հաջողության հասավ այդ հարցում, երբ Բրայզան ի վերջո դեսպան նշանակվեց այսպես ասած նախագահական մանդատի միջոցով: Բրայզայի շուրջ այդ հակասականությունը ըստ էության վկայում է այն մասին, որ նա Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում իսկապես բավական ակտիվ եւ պրոդուկտիվ էր, այլապես նրա շուրջ կլիներ անտարբերություն:

Իր այդ պաշտոնում, ու նաեւ դրանից հետո ամերիկացի դիվանագետը անում էր հայտարարություններ, որոնք, այսպես ասած, բուռն եւ ակտիվ հանրային քննարկումներ էին խթանում ղարաբաղյան կարգավորման շուրջ, որոնց հանրագումարի արդյունքում ի վերջո պահպանվում էր ստատուս-քվոն: Այսինքն՝ Բրայզան ի վերջո իր գործունեությամբ եղել է ամերիկացի՝ այսպես ասած ամենաաչքի ընկնող համանախագահներից մեկը, որն իր հակասականությամբ հանդերձ զգալի լումա ունի ստատուս-քվոյի առ այսօր պահպանման հարցում, ինչը ըստ էության նաեւ խաղաղության եւ կայունության թեկուզ հարաբերական պահպանման մեխանիզմն է:

Եվ այդ իմաստով Բրայզայի հերթական հայտարարությունը հնչում է խիստ ուշագրավ, որը դե ֆակտո հայտարարություն է հենց այն մասին, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան գործակցում են ստատուս-քվոն, այսինքն՝ հարաբերական կայունությունը եւ խաղաղությունը պահպանելու հարցում: Նա խոսում է Վրաստանի հակամարտությունների հարցում էական տարբերության մասին: Իսկ ինչն է այդ տարբերությունը: Բոլորին է հայտնի, որ Վրաստանի հակամարտությունների հարցում ԱՄՆ-ը պնդում է տարածքային ամբողջությունը, իսկ Ռուսաստանը՝ հակառակը: Եվ երբ ղարաբաղյան հարցում Բրայզան այդ համեմատության մեջ խոսում է գործակցության, համատեղ աշխատանքի մասին, ապա դա նշանակում է, որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը նույն կարծիքին են: Այստեղ իհարկե հարց է առաջանում՝ նույն կարծիքին են, որ ստատուս-քվոն պետք է փոխվի՞, թե՞ հակառակը՝ որ պետք է մնա:

Ֆորմալ առումով, իհարկե, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարծում են, որ ստատուս-քվոն պետք է փոխվի: Համենայնդեպս, նրանք միջնորդ են այդ տրամաբանությամբ ընթացող այսպես կոչված բանակցային գործընթացի: Մյուս կողմից, սակայն, իրական քաղաքականության ռեժիմում թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը իհարկե ավելի ու ավելի հստակ են պատկերացնում, որ ստատուս-քվոյի փոփոխությունը էլ ավելի մեծ ռիսկեր է պարունակում տեւական կայունության եւ անվտանգության տեսանկյունից, նույնիսկ՝ արդեն իսկ գործընթացի փուլում, քան դրա պահպանմանն ուղղված ջանքը:

Ի դեպ, այդ տեսանկյունից խիստ հետաքրքիր զուգորդում կա Բրայզայի՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցի, եւ թուրքական լրատվամիջոցների հետ Էրդողանի զրույցի միջեւ, որտեղ Թուրքիայի նախագահը խոսում է Պուտինի հետ Սոչիի՝ նոյեմբերի 13-ի հանդիպմանը ղարաբաղյան քննարկման մասին: Էրդողանը հայտարարել էր, թե Պուտինը հույս չունի, որ տարածքների վերադարձը իրականանալի հեռանկար է: Եվ երբ համադրում ենք Թուրքիայի նախագահի այդ հայտարարությունը Բրայզայի հարցազրույցում հնչած մտքի հետ, ապա ակնառու է դառնում, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համատեղ աշխատանքի մասով խոսքը վերաբերում է հենց ստատուս-քվոյի պահպանման ուղղությամբ: Ընդ որում, խոշոր հաշվով այդ տրամաբանությունը հնչել է արեւմտյան դիվանագետների շուրթերից շատ ավելի վաղ, պարզապես ոչ ուղիղ ձեւակերպումով:

Գուցե Բրայզայի նախկին դիվանագետի կարգավիճակը թույլ է տալիս անել ավելի ազատ ձեւակերպումներ, բայց երբ ԱՄՆ կամ ՆԱՏՕ բարձրաստիճան դիվանագետները, զինվորականները հայտարարում են, թե իրենց համար խնդիր չէ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ այդ անդամությունը չի խոչընդոտում հայ-ամերիկյան կամ Հայաստան-ՆԱՏՕ ձեւաչափով հարաբերության խորացմանը, եւ այդ առումով Հայաստանը նույնիսկ եզակի օրինակ է, ապա դա ըստ էության հենց Բրայզայի մատնանշած համատեղ աշխատանքն է ստատուս-քվոյի ուղղությամբ: Որովհետեւ ի վերջո Հայաստանի անվտանգություն հասկացության չբարձրաձայնվող, սակայն գործնականում անվիճելի հոմանիշը դա ստատուս-քվոն է: Ոչ այն պատճառով, որ Հայաստանը ծավալապաշտ է, կամ տառապում է ռազմա-հայրենասիրական ռոմանտիզմով: Խնդիրն այն է, որ իրական քաղաքականության ռեժիմում ստատուս-քվոն է ապահովում տարածաշրջանային հավասարակշռություն, ինչի վրա էլ կառուցվում է Հայաստանի անվտանգության հիմքը: Խախտել ստատուս-քվոն, նշանակում է խախտել Հայաստանի անվտանգության հիմքը, իսկ այդ հիմքը խախտել, նշանակում է խախտել տարածաշրջանային անվտանգությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.