▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Թունել Հակոբից մինչև Շանել Սյուզի, Սևերից ու Սաքուլիկներից մինչև Սպիտակցի Հայկո ու Սուպեր Սաքո

Ի՞նչ կա հայկական եկեղեցու տակ

Զավեշտ.Ադրբեջանն առաջարկել է, հայերն էլ համաձայնել են չնշել խաչքարերի ծագման վայրը

Կուսաթաղանթին սիրահարվողներին չեմ պատասխանի. Անահիտ Հարությունյանը` իր և սիրելիի տարիքային մեծ տարբերության մասին

Վրաստանում տուգանում են հայ վարորդներին.«Փաստ»



2017-11-22 08:42:55

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս «Փաստը» ահազանգ էր ստացել, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ավտոմեքենա տեղափոխելու ժամանակ ՌԴ–Վրաստան սահմանը հատելիս Լարսի անցակետում մեքենաների վարորդներին տեղեկացրել են, որ ՌԴ տրանզիտ համարներով չեն կարող Վրաստանի տարածքում մեքենա վարել: Առաջարկել են վրացական տրանզիտ համարներ հանել, նոր շարունակել ճանապարհը:

Մեզ դիմած վարորդները, բնականաբար, համաձայնել են, սակայն, հայ–վրացական սահմանը հատելուց հետո վարորդներն իրենց համար անհասկանալի պատճառով տուգանվել են 200000 դրամով, իսկ ներկրված մեքենաները հայտնվել են Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակում:

Այս անհասկանալի պատմության թնջուկները բացելու եւ ՃՈ–ի կողմից նշանակված այս բավականին մեծ գումարի չափով տուգանք նշանակելու պատճառները պարզելու, «Փաստը» դիմեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն:

Ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ մոտ 10 օր առաջ է Վրաստանը նման օրենք ընդունել` ելնելով այն իրողությունից, որ հարեւան երկիրը ԵԱՏՄ անդամ չէ եւ փաստացի համարվում է երրորդ երկիր եւ իր տարածքով երթեւեկելու համար տրանզիտ համարներ է տրամադրում, ինչը սակայն չի խոչընդոտում, որպեսզի վրացական կողմի տրամադրած տրանզիտ համարներով մեքենաները հասնեն մեր ԳԱԻ եւ ձեւակերպվեն ՌԴ–ից ներմուծված մեքենաների փաստաթղթերը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.