▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանի մերձավորների մտերիմները մեծ թափով շինարարութուն են սկսել.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ, ՀՀԿ-ական Դավիթ Օհանյանի բարեկամները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ակտիվ շինարարություն են սկսել:

Նշենք, որ այդ վարչական շրջանի նախկին ղեկավարը հենց Դավիթ Օհանյանն է, իսկ այժմ Սամվել Ալեքսանյանի երիտասարդ ազգականը՝ Արտակ Ալեքսանյանն է ղեկավարում թաղամասը:

«ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ միառժամանակ կառուցվող թվով երեք շինությունները գտնվում են վարչական շրջանի տարբեր մասերում: Շինություններից ամենամեծը՝ գտնվում է «Ազատամարտիկների» պուրակ կոչվող զբոսայգու տարածքում: Մնացած երկուսը բանուկ փողոցների վրա են: Նույն աղբյուրի փոխանցմամբ հասարակական նշանակության այդ երկու շինությունն էլ նախատեսված է հետագայում վարձակալության հանձնել: Դրանք կառուցված են կանաչ գոտու եւ մայթեզրի մի հատվածի հաշվին:

Տեղեկությունը ստուգելու նպատակով մեկնաբանություն խնդրեցինք Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանից, որը նախ հիշեցրեց, որ ինքն այժմ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թաղապետը չի: Դիտարկմանը, որ թաղապետը չլինելով հնարավոր չէ՞, որ ձեր բարեկամները կառոցապատում իրականացնեն՝ նա պատասխանեց. «Չէ, իմ բարեկամների հետ որեւէ առնչություն հաստատ չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին